Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սեյրան Օհանյան. Թարմություն նշանակում է, որ ՀՀԿ-ն իր տեղը պետք է զիջի մնացած բոլոր ուժերին.

Սեյրան Օհանյան. Թարմություն նշանակում է, որ ՀՀԿ-ն իր տեղը պետք է զիջի մնացած բոլոր ուժերին.
08.03.2017 | 01:19

ՕՐՕ դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը։ «Ես մեծ հարգանք եմ տածում բոլոր այն ուժերի հանդեպ, ովքեր այսօր պայքարում են դերակատարություն ունենալ մեր կառավարման համակարգի ձևավորման մեջ, հատկապես, Գագիկ Ծառուկյանին»,- Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ իրենք ժամանակին զրուցել են, ընկերություն են արել, գնահատել են իրադրությունը։ «Մենք իրադրության ձևավորման համապատասխան պահին, իհարկե, պատրաստ ենք քննարկել ցանկացած իրավիճակ, ցանկացած որոշում ՝ համախմբվելու, բևեռ ստեղծելու, որպեսզի հասնենք հաղթանակի»,- ասաց նա։


Սեյրան Օհանյանը շեշտեց՝ այսօր էլ պնդում է՝ բացառում է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը. «Ոչ թե նրա համար, որ ուզում եմ ՀՀԿ-ի արժանիքները ցածրացնել, արդյունքն է այդպիսին. ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում առաջընթաց չի ապահովել մեր երկրի համար, թարմություն է պետք, իսկ թարմություն նշանակում է, որ ՀՀԿ-ն իր տեղը պետք է զիջի մնացած բոլոր ուժերին»:

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ